Դատական առաջին նիստին Արման Սարոյանը ներկա չէր
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

Այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել է Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (նախկին՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցիքննությունն ընդդեմ Մայր Աթոռի։
Արման Սարոյանը չէր ներկայացել, միջնորդել էր հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, որ ծանուցում չի ստացել։ Պատասխանող կողմը ներկայացնող Արա Զոհրաբյանն իր խոսքում ասաց, որ ծանուցում եղել է՝ կից ներկայացնելով փաստաթղթեր։
Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին` ժամը 11:00-ին։




















