Մտեք ցանկացած վատ լուրի տակ, կարդացեք մեկնաբանությունները։ Կտեսնեք այդ անտեսանելի «դևի» ձեռագիրը՝ որը նպատակ ունի աղավաղելու մեր հավաքական պատկերը: Լիլիթ Ղարաջյան
- Octopus Media

- 4 hours ago
- 1 min read
Լիլիթ Ղարաջյանը իր ՖԲ էջում գրում է`

Իմ հին ընկերները գիտեն, որ մոտ 5 տարի իմ ֆեյսբուքյան էջը ակտիվ չէր։
Ապակտիվացրել էի, որովհետև հայկական ֆեյսբուքյան միջավայրը դարձել էր չափազանց թունավոր։
Հինգ տարի անց, երբ վերադարձա, հասկացա՝ այդ արատավոր երեւույլը ոչ թե նվազել է, այլ՝ ավելացել։
Այսօր օգտատերերը (հատուկ չեմ ասում՝ մարդիկ) ուրախանում են և այդ ուրախությունը «թափում են» մեկնաբանությունների դաշտում, երբ լսում են մեկի ձերբակալության, մասնավոր սեփականություն խլելու, երեխայի կորելու կամ եկեղեցու ներքին խնդիրների մասին լուրեր։
Ու դա անում են այնպիսի ոգեւորությամբ, կարծես ուրիշի ցավով լուծվում են իրենց խնդիրները։
Ակամայից հարց է առաջանում, ինչու՞ են մարդիկ այսքան չարացած, և ինչու՞ են բոլորն իրենց իրավունք վերապահում դատել, պիտակավորել ու դատապարտել մյուսներին։
Սկսեցի ուսումնասիրել այդ բացասական մեկնաբանությունները գրողներին՝ մեկ առ մեկ։
Արդյունքը հետեւյալն էր․ 80%-ից ավելին՝ կեղծ էջեր են։
Մնացած 20%-ը՝ մարդիկ, որոնք կամ ուղղակի «հոսանքի տակ են ընկել», կամ կյանքից հիասթափված են ու չարացած։
Բայց շատ հետաքրքիր է, ո՞վ է այս ամենի հեղինակը։
Ո՞վ է գեներացնում այդ 80%-ի թունավոր մտքերը։
Ո՞վ է ուզում փոխել մեր ժողովրդի այն առանձնահատկությունը, որը մեզ դարերով պահել է՝ իրար սատար կանգնելու, միմյանց ցավով ապրելու, ներողամիտ լինելու գիծը։
Մտեք ցանկացած վատ լուրի տակ, կարդացեք մեկնաբանությունները։
Կտեսնեք այդ անտեսանելի «դևի» ձեռագիրը՝ որը
նպատակ ունի աղավաղելու մեր հավաքական պատկերը:




















