«Հրապարակ». Իշխանությունները եկեղեցու դեմ նոր սադրանք են կազմակերպում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները եկեղեցու դեմ նոր սադրանք են կազմակերպում, որի կազմակերպիչն իշխանական հայացքներով աչքի ընկած հոգեւորական Տեր Սահակ քահանա Գալստյանն է։
Մտադիր են սեպտեմբերի 14-ին Էջմիածնում կազմակերպել Գարեգին Բ-ին գահընկեց անելու պահանջով հանրահավաք: Կասկած չկա, որ հանրահավաքի կազմակերպման գաղափարն իրականում պատկանում է իշխանություններին, քանի որ սեպտեմբերին նախ Սրբազան շարժումն է հայտարարել ակտիվացման մասին, իսկ քաղաքական իշխանությունների կարծիքով՝ Բագրատ սրբազանի գործողությունները համակարգում է Ամենայն հայոց վեհափառը։
Եվ երկրորդ․ եկեղեցու վերաօծման հանդիսավոր միջոցառումն է նախատեսված, ու հնարավոր է բողոքի այս ակցիաներով փորձեն եկեղեցու դեմ տրամադրություններ գեներացնել, որ լեգիտիմացնեն նաեւ այդ արարողությանն իրենց չմասնակցելը»:
留言