top of page

Պարեկները տեխզննում չանցնելու պատճառով վարորդի ձեռքից վերցրել են մեքենայի տեխանձնագիրը

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • 5 hours ago
  • 1 min read

Լրագրող Վահե Մակարյանը գրում է`


📍Պարեկները տեխզննում չանցնելու պատճառով վարորդի ձեռքից վերցրել են մեքենայի տեխանձնագիրը


MakaryanNews-ին ահազանգած քաղաքացիներից մեկն այսօր մեզ պատմեց, որ օր անձնական գործերով այսօր Երևանից իր մեքենայով գնացել էր Վայք, որտեղ իրեն կանգնեցրել են պարեկային ծառայողները։ Տեղում պարզվել է, որ իր վարած մեքենան տեխզննում չի անցել՝ հավանաբար վարորդը ուշադիր չի եղել ժամկետին և բաց է թողել տեխզննում անցնելու օրը։ Բնականաբար արձանագրություն են կազմել, բայց այդքանով չեն բավարարվել, վարորդի ձեռքից վերցրել են նաև տեխանձնագիրն ու ասել՝ «կգնաս տեխզննում կանցկացնես մեքենադ, հետո հետ կգաս Վայք ու Վայքից կստանաս տեխանձնագիրդ»:


Քաղաքացին զարմացել է, թե ի՞նչ իրավունքով է պարեկային ծառայողն իր տեխանձնագիրը խլում իր ձեռքից ընդամենը ժամանակին տեխզննում չանցկացնելու համար, և ո՞ր տրամաբանությամբ է պահանջում, որ տեխանձնագիրը նորից գնա Վայքից վերցնի։


Ստացվում է՝ սեփական մեքենայով Երևանից Վայք հասած քաղաքացին պետք է մեքենան թողնի, քարշակի միջոցով տանի որևէ տեղ՝ տեխզննում անցկացնի, նորից վերադառնա Վայք, փնտրի ու գտնի իրեն կանգնեցրած պարեկին, որ նոր տեխանձնագիրը հետ ստանա։


Մանրամասն` այստեղ 👇


 
 
bottom of page