Տիգրան Ավինյանի նման անպատասխանատու քաղաքապետ Երեւանը դեռ չի ունեցել։ Փայլակ Ֆահրադյան
- 4 days ago
- 1 min read
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը գրում է`

Տիգրան Ավինյանի նման անպատասխանատու քաղաքապետ Երեւանը դեռ չի ունեցել։ Մի քանի մետր ասֆալտ անել օրերով չեն կարողանում անել, արվածն էլ ինչպես միշտ անորակ է ստացվում։ Այս ամենին գումարած, որ քաղաքապետարանը «լայաղ» չի անում հայտարարել, որ օրինակ Մ. Մելքոնյան փողոցից Իսակովի պողոտա տանող ճանապարհը փակ է լինելու։ Վաղ առավոտից խայտառակ խցանումներ են, այդ թվում եւ շրջանցող մյուս բոլոր ճանապարհներին։
Էդ ձեր կեղծ ու չստացված սրտիկներով իբր սիրում եք ժողովրդին գոնե մի արեք, որովհետեւ դուք անպատասխանատու եք, դուք Երեւանն ու երկիրն ու այստեղ ապրող մարդկանց չեք սիրում։





















