top of page

Ըմբիշ Արման Մուսիկյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

  • Aug 19, 2025
  • 1 min read

 Բուլղարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը (65 կգ) նվաճեց բրոնզե մեդալ՝ դառնալով Հայաստանի առաջին մեդալակիրը այս մրցաշարում։

Օգոստոսի 19-ին կայացած գոտեմարտում Մուսիկյանը 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Բորոխանի նկատմամբ։

Մրցաշարում հայ ըմբիշը հաղթել էր Նոր Զելանդիան և Ուզբեկստանը ներկայացնող մարզիկներին, սակայն պարտվել էր ճապոնացի Ռեյջի Ուչիդային, ով վերջում դարձավ փոխչեմպիոն։ Խմբում ոսկե մեդալը նվաճեց ամերիկացի Լյուկ Ստանիշը։

 
 
1/3746
bottom of page