top of page

«Կրասնոդարը» հաղթեց ԲԿՄԱ-ին․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը

  • Feb 10, 2025
  • 1 min read

Ավարտվեց ՌՊԼ-ի Ձմեռային գավաթի մրցաշարի հանդիպումը, որում հանդիպեցին ԲԿՄԱ-ն ու «Կրասնոդարը»:

Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ կրասնոդարյան թիմի։ «Կրասնոդարը» երրորդ տեղը զբաղեցրեց ՌՊԼ-ի Ձմեռային գավաթի մրցաշարում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից` փոխարինվելով 87-րդ րոպեին։

Մրցաշարին մասնակցում են Մոսկվայի «Սպարտակը», «Դինամոն» և ԲԿՄԱ-ն, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», «Կրասնոդարը» և «Ռոստովը»:

Ըստ մրցաշարի ձևաչափի՝ թիմերը բաժանվում են երկու խմբի. սկզբում թիմերը կխաղան միմյանց դեմ, ապա կկայանան հինգերորդ և երրորդ տեղերի համար նախատեսված հանդիպումները։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին, եզրափակչում կհանդիպեն խմբերի հաղթողները։

 
 
1/3752
bottom of page