ՉԼ. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
- Lida Nalbandyan
- Feb 13
- 1 min read

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին փուլի արդյունքներով շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին։
Թեկնածուների թվում են չորս ֆուտբոլիստ՝ բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ»), հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսը («Բենֆիկա»), բրազիլացի հարձակվող Իգոր Պայքսաոն («Ֆեյենորդ») և գվինեացի հարձակվող Սերհու Գիրասին («Բորուսիա Դորտմունդ»):
Հիշեցնենք, որ Վինիսիուսը երկու գոլային փոխանցում կատարեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (3:2), Գուիրասին գոլ և գոլային փոխանցում կատարեց «Սպորտինգի» դեմ խաղում (3:0), Պայքսաոն և Պավլիդիսը հաղթական գոլերը խփեցին բարդ մրցակիցների՝ համապատասխանաբար «Միլանի» (1:0) և «Մոնակոյի» (1:0) դեմ խաղում։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին և 19-ին։