top of page

Մբապեն կվերադառնա Ֆրանսիայի հավաքական

  • Feb 14, 2025
  • 1 min read

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կհրավիրվի հավաքական՝ մարտին կայանալիք ուսումնամարզական հավաքին։

2024 թվականի աշնանը Մբապեն բաց է թողել Ֆրանսիայի հավաքականի երկու անընդմեջ ուսումնամարզական հավաք։

«Կիլիանը մարտին կլինի՞ հավաքականում: Ակնհայտ է, որ նա այնտեղ կլինի: Ինչո՞ւ նա այնտեղ չպետք է լինի»,- Դեշամն ասել է L’Equipe-ին։

Մարտին Ֆրանսիան Ազգերի լիգայի 1/4 եզրափակչում երկու հանդիպում կանցկացնի Խորվաթիայի հավաքականի հետ։

 
 
1/3405
bottom of page