top of page

Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

  • Mar 6, 2025
  • 1 min read

Խորվաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի անցումային փուլի Վրաստանի ընտրանու դեմ հանդիպումներին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում մարտի 20-ին Երևանում կընդունի Վրաստանի հավաքականին, իսկ մարտի 23-ին կանցկացնի պատասխան խաղը Թբիլիսիում։

Հիշեցնենք, որ Մկրտչյանը ազգային հավաքականի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2024 թվականի հունիսին՝ Ղազախստանի ընտրանու դեմ կայացած ընկերական խաղում (2:1)։

 
 
1/3752
bottom of page