top of page

ԱԱ․ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Mar 10
  • 1 min read
ree

Էլիդա Քոչարյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Սերբիայում անցկացվող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: Հայաստանի չորս ներկայացուցիչներից առաջինը ռինգ դուրս եկած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների կրկնակի չեմպիոն,  60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը 1/16 եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց ռումինացի Կլաուդիա Նեչիտային:

Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Եկատերինա Սիչեւան, Անուշ Գրիգորյանը եւ Սոնա Հարությունյանը:

54 կգ քաշային կարգում Եկատերինա Սիչեւայի (Հայաստան) մրցակիցը 1/16 եզրափակչում կլինի ադրբեջանցի Ռահիմովան։

50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 1/8 եզրափակչում կմրցի Ան (Հյուսիսային Կորեա) - Բրիտո (Վենեսուելա) զույգի հաղթողի հետ։

63 կգ քաշային Սոնա Հարությունյանը նույնպես պայքարը կսկսի 1/8 եզրափակչից։ Նրա մրցակիցը կլինի Սորոկինա (Լատվիա) - Բոբոյորովա (Տաջիկստան) դիմակայության հաղթողը։

 
 
1/3172
bottom of page