top of page

Հայաստանի հավաքականը պարտվեց Վրաստանի ընտրանուն

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 20
  • 1 min read

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում պարտվեց Վրաստանի հավաքականին։

33-րդ րոպեին Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը գրավեց իսպանական «Լեւանտեի» 25-ամյա կիսապաշտպան Գիորգի Քոչորաշվիլին։

37-րդ րոպեին ֆրանսիացի Վինի Սանյոլի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։ Գեորգի  Միկաուտաձեն դուբլի հեղինակ է դարձել 59-րդ րոպեին՝ 0-3

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին` ժամը 18:00-ին Թբիլիսիում:

bottom of page