top of page

«Ահաբեկչությո՞ւն. Ի՞նչ կլիներ, եթե հիմա օկուպացված Ստեփանակերտում ապրեր օրինակ 5000 հայ»

  • Sep 23, 2025
  • 2 min read

Ադրբեջանի իրավապահ մարմինները վերջերսհաղորդեցին Ստեփանակերտում հայազգիքաղաքացու ձերբակալության մասին՝ նրանմեղադրելով այսպես կոչվախ «ահաբեկչություննախապատրաստելու մեջ»։ Ըստ պաշտոնականհաղորդագրությունների՝ ձերբակալվածը զինվածփորձ է ձեռնարկել, իր մոտ եղել են ինքնաձիգ, լիցքավորված պահարաններ և նռնակներ։ Ադրբեջանի ուժային կառույցները հաղորդել են նաևկրակոցների և վիրավորի մասին։ Դեպքը լայնորենլուսաբանվեց ադրբեջանական մեդիայում, որտեղայն անմիջապես ներկայացվեց ոչ թե որպեսառանձին իրավախախտում, այլ որպես պետականանվտանգության դեմ ուղղված ահաբեկչականգործողություն։ Այս միջադեպը դուրս է մնումսովորական քրեական գործի տրամաբանությունից և ավելի շատ տեղավորվում է քաղաքական և քարոզչական դաշտում։

Ադրբեջանական մեդիան արագորեն կառուցեցքարոզչական թեզեր, որտեղ ձերբակալված հայըներկայացվում է որպես «ահաբեկիչ»։ Նրանցներկայացրած թեզերը կարելի է առանձնացնել միքանի ուղղությամբ․

1. Ահաբեկչության կանխում և ուժային կառույցներիարդյունավետություն. Դեպքը լուսաբանվեցայնպիսի բառապաշարով, որը շեշտում էրուժային կառույցների արագ արձագանքը։ Ընդգծվել էր, որ ոստիկանությունն ու հատուկծառայությունները «կանխել են մեծ աղետ»։ Սամիտված էր բարձրացնել հասարակականվստահությունը անվտանգության համակարգինկատմամբ և հասարակությանը համոզել, որպետական վերահսկողության ուժեղացումը ոչմիայն արդարացված, այլև անհրաժեշտ է։

2. Հայկական ներկայության դեմոնիզացիա. Ադրբեջանի քարոզչական թեզերից մեկը այն է, որ յուրաքանչյուր մնացած հայ կարող է դիտարկվել որպես պոտենցիալ սպառնալիք։ Դրանով Բաքուն փորձում է արդարացնել թե՛ արդեն իրականացված զանգվածայինտեղահանությունը, թե՛ հետագաքաղաքականությունը՝ կանխելու ցանկացածհայկական ներկայություն Արցախում։ Նմանդիսկուրսը նպատակ ունի ցույց տալ, որ հայերիմնալը հավասարազոր է վտանգի։

3. Արտաքին ընկալումների կառավարում.Միջադեպը լայնորեն տարածվեց միջազգայինլրատվամիջոցներում, սակայն բոլորտեղեկությունների աղբյուրը բացառապեսադրբեջանական կողմն էր։ Անկախ հաստատողաղբյուրներ կամ միջազգային դիտորդներիտվյալներ չկան։ Այս հանգամանքը թույլ է տալիսԲաքվին ձևավորել արտաքին լսարանի համարայն պատկերը, որը համապատասխանում է իրշահերին՝ առանց հավասարակշռվածքննության։

Ապացույցների գնահատումը մնում է խնդրահարույց։ Ներկայացված տեսանյութերն ուլուսանկարները ամբողջությամբ գալիս ենպետական աղբյուրներից։ Չկան հրապարակվածֆորենզիկ վերլուծություններ, մետատվյալներիուսումնասիրություններ կամ երրորդ կողմիվերահսկողություն։ Այսինքն՝ չկա բավարար հիմքհայտարարելու, որ ձերբակալված հայը իրականումահաբեկչություն էր նախապատրաստում։ Փաստացի, մեղադրանքների հավաստիությունըմնում է միջին-ցածր մակարդակի վրա։

Հայկական և անկախ լրատվամիջոցներումարդեն հայտնվել են մեկնաբանություններ, ըստորոնց այս դեպքը հիշեցնում է բեմականացվածսցենար, որն ունի երկու նպատակ՝ ներսումամրապնդել վերահսկողությունը, իսկ դրսումներկայացնել հայերին որպես վտանգ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի նախկինումիրականացված դատավարությունները Արցախիբարձրաստիճան պաշտոնյաների դեմ նույնպեսուղեկցվել են նմանատիպ քարոզչականմեխանիզմներով։

Եթե ներկայումս Ստեփանակերտումպահպանված լիներ օրինակ 5000 հայեր, ապա այսմիջադեպը կդառնար զանգվածային ճնշումներիհիմք.

• Անմիջապես կուժեղանար վերահսկողությունը․ հնարավոր կլիներ պարետային ժամերի, լայնածավալ անձնագրային ստուգումների և նորձերբակալությունների ալիք։

• «Ահաբեկչկան խմբերի կեղծ քարոզ». Կիրականացվեր «ահաբեկչական ցանցերի» իբրթե բացահայտում ու այդ առթիվ Բաքուն նորհնարավորություն կստանար որոշ ժամանակովլայն քարոզչական դաշտ ստեղծեր հայերի շուրջ։

• Քարոզչական շահագործում․ Բաքունկկարողանար միջազգային հարթակներումհայտարարելով՝ «տեսեք, հայերը շարունակումեն վտանգ ներկայացնել», իսկ ներքին լսարանինցույց տալ, որ հայերի ներկայությունը պետք է լիովին վերացվի։

Այսպիսով, միջադեպի նշանակությունը չիսահմանափակվում միայն ձերբակալված անձիմեղադրանքով։ Այն ծառայում է որպես գործիք՝ ամրապնդելու պետական վերահսկողությունը, վախի մթնոլորտ ստեղծելու և հայերի ներկայությանլիակատար վերացման քաղաքականությունըարդարացնելու համար։

Ստեփանակերտում հայի ձերբակալության շուրջԱդրբեջանի հայտարարությունները ներկայումսչունեն բավարար անկախ ապացույցներ։ Տվյալներըհիմնված են բացառապես պետականհաղորդագրությունների ու մեդիայի վրա, իսկմիջազգային դիտորդների մասնակցությունըբացակայում է։ Սա թույլ է տալիս դիտարկել դեպքըոչ այնքան որպես հաստատված ահաբեկչականգործողություն, որքան որպես տեղեկատվական և քաղաքական գործողություն։

Ադրբեջանի քարոզչական մոտեցումը՝ յուրաքանչյուր հայ ներկայացնել որպես պոտենցիալսպառնալիք, ցույց է տալիս այդ երկրիռազմավարական նպատակը․ Արցախից հայկականներկայության լիակատար վերացում՝ առանց ետվերադարձի հնարավորության։ Այս գործը դառնում է հերթական նախադեպը, որտեղ իրավականգործընթացը ծառայում է քաղաքական և քարոզչական նպատակներին։


Միջազգայանագետ, Ադրբեջանի հարցերովփորձագետ՝ Գառնիկ Դավթյան

 
 
bottom of page