Անխնա տարածել . Մեկ օրում մենք ունենք ավելի քան 52,000,000 դրամ, մեզ մնաց հավաքելու ընդամենը 7,000,000 դրամ: Արմեն Մարտիրոսյան
- Octopus Media

- 37 minutes ago
- 2 min read

Արմեն Մարտիրոսյանը գրում է`
Անխնա տարածել ❗
Ֆանտաստիկ արդյունք, մեկ օրում մենք ունենք ավելի քան 52,000,000 դրամ, մեզ մնաց հավաքելու ընդամենը 7,000,000 դրամ: 💙
🥰Սիրելիներ, խոսքերն անզոր են նկարագրելու այն, ինչ զգում ենք հիմա։ Մեր աննկարագրելի միասնության ու սրտացավության շնորհիվ մենք ականատես ենք իսկական հրաշքի։ Հովհաննեսի կյանքը փրկելու համար մեկնարկված դրամահավաքի առաջին իսկ օրը մենք արդեն ունենք 52,000,000 դրամ (ծնողների գումարը ներառյալ)։
Սա ֆանտաստիկ և անհավանական արդյունք է։ 💙
Խոնարհվում ենք յուրաքանչյուրիդ առաջ՝ անկախ նվիրատվության չափից։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կատարեցին փոխանցում, և բոլոր նրանց, ովքեր տարածեցին նյութը՝ դառնալով այս շարժման կարևոր մասնիկը։ Դուք Հովհաննեսին հույս տվեցիք։ ☺️
Այժմ մենք կանգնած ենք հաղթանակի շեմին։ Նպատակին հասնելու և Հովհաննեսի սրտի փոխպատվաստման ամբողջ գումարն ունենալու համար մեզ մնացել է հավաքել ընդամենը 7,000,000 դրամ։
Եկե՛ք անենք վերջին, վճռական քայլը։ Խնդրում ու հորդորում ենք՝ եկե՛ք նույնքան ակտիվ տարածենք այս լուրը։ Եթե բոլորս ևս մեկ անգամ կիսվենք, այս գումարը կհավաքվի հաշված ժամերի ընթացքում, և մենք օր առաջ կկարողանանք Հովհաննեսին ուղարկել կենսական նշանակության վիրահատության։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Nork Marash Medical Center (NMMC)ի սրտացավ բժիշկներին՝ Հովհաննեսի ընթացիկ բուժումը մեծ հոգատարությամբ և պրոֆեսիոնալիզմով կազմակերպելու համար։
Դուք կարող եք ձեր օգնությունը տրամադրել հետևյալ տարբերակներով՝
✅ reArmenia-ի միջոցով՝ https://rearmenia.com/hy/fundraisers/d6187825-f92f-4058-96f4-7ccc54035ab2?tab=story (հարթակի միջոցով գումար կարող եք փոխանցել և Հայաստանից, և աշխարհի ցանկացած կետից)
✅ ArCa - 4083090010268244 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)
✅ Idram - 110001045 (հիմնադրամի ID-ն է)
✅ Սբերբանկ - 4276380150764228 (Елена Гагиковна)
✅ PayPal - ruzan.meliqyolchyan@gmail.com
✅ Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Հովհաննեսի վիրահատության նպատակով»)
💳 AMD: 1570070033850100
💳 USD: 1570070033850101
💳 EUR: 1570070033850146
📁 Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/bPVzw
📑 Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/xPUOr




















