top of page

Խնդրում եմ օգնել տղային վերջնական չկործանվելու,որը նաեւ Գռզոի երազանքն է։Արփի Սիրադեղյան

  • 6 hours ago
  • 1 min read

Վանո Սիրադեղյանի դուստր Արփի Սիրադեղյանը գրում է`


Խնդրում եմ տարածել


Սիրելի մարդիկ, հենց նոր զանգեց ինձ մի կին եւ ասեց,որ Դավիթը ամսի 27֊ին իր աչքի առաջ ընկել է գումի շուկայի մոտ եւ շտապ են կանչել ու անգիտակից տեղափոխել Հանրապետական Հիվանդանոց։Հիվանդանոցը չի ընդունել հիվանդին ու չեն էլ տեղեկացրել հարազատներին,քանի որ խմած է եղել եւ նրան թողել են բախտի քմահաճույքին դրսում։Ես երեկ եմ հաղորդում տվել քանի որ երեկ էր մայրս խոսել եւ հեռախոսը անջատվել էր։Ես ամբողջ օրը փնտրում էի տարբեր հիվանդանոցներում եղբորս։Սակայն ոստիկանությանը անընդհատ ցույց էի տալիս վայրը,որտեղ եղել է Դավիթը,Հանրապետական հիվանդանոցի շրջակայքը։

ՀԻՎԱՆԴ մարդուն արդեն ուղեղի ցնցումով եւ վնասվածքով թողել են դրսում

Դավիթը չի կողմնորոշվել ու չի հասկացել ինչ պիտի անի։Երկու գիշեր մնացել է դրսում։Կարծում եմ գռզիկը լավ տեղյակ է,որ Դավիթին տեղափոխել են հիվանդանոց,քանի որ բոլորը ճանաչել են եւ իր տարածքն է Ռոսիան։


Հիմա խնդրանքս բոլոր բարի մարդկանց։Ես դրամահավաք եմ դնում, ստիպված,Դավիթի հետազոտման եւ բուժման նպատակով,քանի որ շատ հյուծված եւ վատ է,այն դեպքում,երբ Դավիթին հայրը թողել է տուն իր տան կողքին,որը իր բոլոր հարցերը կլուծեր։Բայց քանի որ տիկին Ռուզանը չի կամենում Դավիթի ապրելը,զրկել է նրան հոր ժառանգությունից։Խնդրում եմ օգնել տղային վերջնական չկործանվելու,որը նաեւ Գռզոի երազանքն է։Շնորհակալ եմ

Աստծուն,որ այս անգամ էլ տեր կանգնեց իր զավակին։


Հաշվեհամար` 5160 8800 0030 5854 էվոկա բանկ

 
 
1/3371
bottom of page