top of page

Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Դաշնակցական Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը նույնպես դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Նրանց դեմ շինծու գործը ներառում է մեղադրանքների լայն շրջանակ, այդ թվում՝ «ռազմական հանցագործություններ, ահաբեկչություն, ցեղասպանություն և իշխանության զավթում»։ Բաքվում պահվող հայ գերիների դեմ շինծու դատավարությունը սկսվել էր 2025 թվականի հունվարի 17-ին։ Դեկտեմբերի 26-ին «դատավորների» կազմը հեռացել էր խորհրդակցական սենյակ։

 
 
bottom of page