«Պետական միջոցներով իրականացնում են սեփական նախընտրական քարոզարշավը»․ Արմեն Հովասափյան
- Armen Sukiasyan

- 2 days ago
- 2 min read

Պերմանենտ խոսում են ասֆալտի, համայնքային լուսավորության, «պատմական ցորենի» և նմանօրինակ իրավիճակային «ձեռքբերումների» մասին՝ մարդկանց համոզելով, թե իբր «շենացրել» են երկիրը, ավելին, «դրախտ են սարքելու»։ Իրականությունն այն է, որ այս իշխանությունը փաստացի լեգիտիմության խնդիր ունի, քանի որ ամբողջովին տապալել է սեփական նախընտրական ծրագիրը, որտեղ գրված է մեկ բան, բայց արվել՝ ճիշտ հակառակը։
Սրան զուգահեռ աստիճանաբար սեղմում են օղակը՝ կալանավորելով կամ տարբեր մեթոդներով լռեցնելով բոլոր այն ՏԻՄ ղեկավարներին, բացահայտ հետապնդում ընդդիմադիր գործիչներին, ովքեր կարող են խանգարել իրենց քաղաքական ծրագրերին։ Միաժամանակ փորձում են հանրությանն էլ հերթական անգամ մանիպուլացնել։
Նիկոլը շատ լավ հասկանում է, որ «խաղաղության» միֆի դոզան գնալով կորցնում է իր էյֆորիկ ազդեցությունը։ Պատկերացնում է, որ օգոստոսին արհեստականորեն ստեղծած աժիոտաժը մինչև հունիս՝ ընտրությունների օրը, գրեթե զրոյանալու է։ Ուստի թիմին արդեն հիմա լծել է մարզերում «քարշ գալու» գործին, որպեսզի տեղում հասցնեն մարդկանց իրենց նախընտրելի թեզերը՝ «խաղաղությունը եկել է», «նախկիններն եկան՝ պատերազմ կլինի», «ճանապարհները կբացենք», «ցորենը էժան կբերենք», «թուրքի հետ առևտուր կանեք», «բանակը սարքել ենք 1,5 տարի», «ռուսները քըխ են», «գնում ենք ԵՄ», «եկեղեցին ազատագրելու ենք» և նմանատիպ այլ էժան պնդումներ։
«Երկիր ՀԺ»-ի տրամաբանությունն իր հիմնական քաղաքական նարատիվ դարձածը, ում առաջնային նպատակը հասարակության մանկուրտացումն է, ըստ ամենայնի, հոգու խորքում ինչ-որ տեղ հասկանում է, որ հիշողություն ու բանականություն ունեցող մարդը — իսկ նրանք, իմ համոզմամբ, քիչ չեն — շատ լավ տեսնում է, թե սրանք ուր են տանում մեզ ու մեր երկիրը, ուստի փորձում է ինչքան հնարավոր է մարդկանց հիշողության ամլացումն արագացնել»։




















