«Զանգեզուրի միջանցք» գաղափարը. պատմական վակուումից մինչև տարածաշրջանային հակասություններ
- Octopus Media
- 9m
- 3 min read

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վերջինտարիներին դարձել է Հարավային Կովկասիամենաքննարկվող և ամենավիճահարույց քաղաքականտերմիններից մեկը։ Չնայած 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում էր միայնտրանսպորտային կապերի ապաշրջափակում, Ադրբեջանը սկսեց պնդել «միջանցք» ստեղծելուանհրաժեշտության մասին՝ Սյունիքի տարածքով։ Սա այնդեպքում, երբ պատմական որևէ նախադրյալ երբևէ չիեղել․ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ ոչվարչատարածքային միավոր է գոյություն ունեցել, ոչ էլորևէ իրավական փաստաթուղթ։
Առաջին ակնարկները նման նախագծի վերաբերյալհանդիպում են դեռևս 1990-ականներին՝ Թուրքիայիռազմավարական վերլուծություններում («double-corridor formula»), սակայն որպես առանձին քաղաքականտերմին այն շրջանառվեց միայն Արցախյան երկրորդպատերազմի ավարտից հետո։ Այսպիսով՝ «Զանգեզուրիմիջանցք»-ը ձևավորվել է որպեսպոստպատերազմական քաղաքական պահանջ, այլ ոչթե պատմական իրողություն։
Տերմինի առաջացման պատճառները
❖ Հետպատերազմական իրավիճակ. 2020 թ․ պատերազմից հետո Ադրբեջանը փորձում էրտարածքային ձեռքբերումները վերածել նաևքաղաքական և տնտեսական լծակների։ Այդտրամաբանության մեջ «միջանցք» հասկացությունը ներկայացվեց որպեսպարտադիր պայման խաղաղությանհաստատման համար։
❖ Քաղաքական մանիպուլյացիա. Տերմինը թույլ է տալիս Բաքվին և Անկարային լեզվականմանիպուլյացիայի միջոցով օրակարգայինդարձնել տարածքային պահանջը, նույնիսկ եթեդրա համար չկա ոչ պատմական, ոչ իրավականհիմք։
❖ Տարածաշրջանային աշխարհաքաղաքականություն. Միջանցքի գաղափարը սերտորեն կապված է Թուրքիայի «թուրքական աշխարհի» միավորման ռազմավարության հետ և ընկալվում է որպես լոգիստիկ կամուրջ Կասպից ծովից դեպի Միջերկրական։
Այս համատեքստում դիտարկել ենքտարածաշրջանի պետությունների դիրքորոշումները.
Ադրբեջանի դիրքորոշումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցսհայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» խաղաղության պայմաններից է։ Նրա ելույթներում հնչելեն նաև սպառնալիքներ՝ եթե Հայաստանը չհամաձայնի, Բաքուն կարող է «ուժով» բացել միջանցքը։ Այսպիսով, միջանցքի թեման Ադրբեջանի կողմից գործածվում է որպես Հայաստանի վրա ճնշման և տարածքայինզիջումներ կորզելու միջոց։
Թուրքիայի դիրքորոշումը
Թուրքիայի ղեկավարությունը անմիջապես սատարելէ գաղափարը։ Նախագահ Էրդողանը տարբերհարթակներում ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքըկկապի Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական մակարդակով։ Անկարանայն դիտարկում է որպես «թուրքական աշխարհի» միավորման բաղադրիչ և միջոց՝ իր ազդեցությունըխորացնելու Կովկասում։
Իրանի դիրքորոշումը
Իրանը կտրուկ հակազդեցություն է ցուցաբերել։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Սյունիքիտարածքով որևէ հատուկ միջանցք չի կարող գործել։ Իրանի պաշտոնյաների գնահատմամբ՝ նմաննախագիծը կվտանգի ոչ միայն Հայաստանի, այլև Իրանիսահմանների անվտանգությունը և կխաթարիտարածաշրջանային հավասարակշռությունը։ Թեհրանըպահանջում է, որ բոլոր ճանապարհները գործենբացառապես Հայաստանի ինքնիշխանության ներքո։
Ռուսաստանի դիրքորոշումը
Ռուսաստանը պաշտոնապես խուսափում է «միջանցք» բառի օգտագործումից։ Մոսկվան շեշտում է միայն «տրանսպորտային հաղորդակցությանապաշրջափակման» անհրաժեշտությունը՝ Եռակողմհայտարարության դրույթների հիման վրա։ Ռուսաստանիհամար խնդիրը երկակի է․ մի կողմից շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, մյուս կողմից՝ փորձում է չվնասել Հայաստանի սուվերենությանը և չխաթարել հարաբերությունները Իրանի հետ։
«Միջանցք» քաղաքական տերմինը ծագում է միջազգային հարաբերություններում՝ տարածքային եւտրանսպորտային անցումների, ռազմավարական նեղհատվածների և երկրների միջև կապի ապահովմանանհրաժեշտությունից։ Այն հիմնականում օգտագործվումէ այն իրավիճակներում, երբ մի երկրի կամ տարածքիկողմից վերահսկվող տարածքը մի պետության երկուկամ ավելի անջատված մասերի կամ երկուպետությունների միջև կապը ապահովելու համարկարեւոր է:
Պնդում այն մասին, որ «միջանցք» ստեղծվում է առանց պատմական նախադրյալների՝
❖ Քաղաքագիտական և միջազգայինհարաբերությունների տեսանկյունից՝ հնարավոր է, բայց դա հստակ պետք է նշվի որպեսքաղաքական կամ դիվանագիտականկոնստրուկտ, ոչ թե բնական պատմական կամմշակութային տերմին:
❖ Երկու պետությունների միջև ստեղծվում է նոր«միջանցք»՝ առանց երբևէ առկա պատմականկամ բնակչության համաձայնության, դավերածվում է արտադրած քաղաքականմիջանցքի, որը հաճախ բխում է ներկա շահերից, ոչ թե պատմական հիմքերից:
❖ Սա հաճախ առաջացնում է մեկ այլ պետությանինքնիշխանության հետ կապված խնդիրներ, քանի որ «միջանցք» հասկացությունը ենթադրում է անցման ազատություն, բայց իրականվերահսկողությունը կարող է մնալ մեկ երկրում:
«Զանգեզուրի միջանցք»-ը քաղաքականորենստեղծված տերմին է, որն իր պատմական և իրավականհիմքերով գոյություն չի ունեցել։ Այն առաջացել է պատերազմի տրամաբանությունից և հետպատերազմյան ուժային հարաբերակցություններից։ Ալիևի սպառնալիքներն ու Թուրքիայի աջակցությունը այնվերածում են ճնշման գործիքի Հայաստանի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Իրանի կտրուկ հակազդեցությունը և Ռուսաստանի «միջանցք» բառից խուսափելը ցույց ենտալիս, որ գաղափարը չունի լայն միջազգայինաջակցություն։
Քաղաքական իմաստով հնարավոր է պնդել նմանտերմիններ և դրանք դարձնել օրակարգային, սակայնդրա իրավական ու պատմական վակուումը չի թույլտալիս այն վերածել միջազգային նորմի։ Հայաստանիհամար սա նախ և առաջ ինքնիշխանության խնդիր է․ թույլ չտալ, որ արհեստական տերմինը վերածվիտարածքային իրականության։
Միջազգայանագետ, Ադրբեջանի հարցերովփորձագետ՝ Գառնիկ Դավթյան