top of page

Նրանք կվերադառնան մեզ մոտ, գնալու տեղ չունեն. Լուկաշենկոն՝ Ուկրաինայի մասին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 29, 2024
  • 1 min read

ree

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ակնկալում էր, որ Ուկրաինայի ներկայացուցիչները Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ միասին կմասնակցեին Լենինգրադի պաշարումից ամբողջական ազատագրման 80-ամյակի կապակցությամբ նացիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը, գրում է ՏԱՍՍ-ը:



«Փառք Աստծո, նրանք (Լենինգրադի պաշարումը վերապրածները) դեռ ողջ են, և մենք պարտական ենք նրանց: Շնորհակալ եմ, որ հրավիրել եք (Լենինգրադի մարզի Գատչինա շրջանում հուշարձանի բացմանը): Լավ կլիներ, որ մեր կողքին կանգնած լիներ Ուկրաինայից մեկը, չէ՞ որ երեք սլավոնական ազգն էլ տուժել են»,- ասել է Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։



«Բայց դա իրենց (Ուկրաինայի) ընտրությունն է, ինչ արած, նրանք այլ ուղղություն ունեն: Կարծում եմ, որ նրանք կվերադառնան մեզ մոտ, գնալու տեղ չունեն»,- ընդգծել է Բելառուսի ղեկավարը:

1/3161
bottom of page