top of page

«Խոստովանեցին, որ «օդից վերցրած» որոշումներ են կայացնում». Անդրանիկ Թևանյան.

  • Feb 9, 2024
  • 1 min read

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, Երևանի ոչ լեգիտիմ իշխանությունը գիշատչական ու հակաժողովրդական նախագիծ էր ներկայացրել՝ քաղաքային տրանսպորտի թանկացման նպատակով:


Այսօր պարզվեց, որ «դուխով» իշխանությունը, վախենալով ժողովրդական ցասումից, հետ է քաշել իր որոշումը՝ իբր լրամշակելու համար: Նրանք այդ քայլով խոստովանել են, որ «օդից վերցրած» որոշումներ են կայացնում, միայն թանկացումներ են բերում ու անգրագետ են կառավարում:


«Մայր Հայաստանը» հետևողական է լինելու այս հարցում, մենք մեր առաջարկներն ու մոդելն ունենք քաղաքային տրանսպորտի վերաբերյալ: Այդ մոդելը մենք կներկայացնենք հանրության դատին և կապացուցենք, որ հնարավոր է ունենալ արժանապատիվ ուղևորափոխադրում, բարեփոխված տրանսպորտային համակարգ և էժան գներ: Քաղաքային տրանսպորտը սոցիալական ծրագիր է և չպետք է դիտարկվի որպես քաղաքացիներից փող կլպելու ոլորտ:


Ժողովուրդ ջան, միասնական ջանքերով մենք կարող ենք ամեն ինչի հասնել, այդ թվում՝ ամբողջական իշխանափոխության, ինչը անվտանգության, խաղաղության և բարեկեցիկ կյանքի ապահովման գլխավոր նախապայմանն է»:

1/3750
bottom of page