Մեկ տարի է՝ ավտոմեքենա ունեմ, բայց կարմիր գծերի պատճառով տրանսպորտից եմ օգտվում, թանկ է. Աղազարյան
- Lida Nalbandyan
- Feb 19, 2024
- 1 min read

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ կարմիր գծերի թանկ լինելու պատճառով չի վարում մեքենա։
«Հիմա մի քիչ հարուստ եմ Հակոբ Ասլանյանից, մեքենա ունեմ, 1 տարուց ավելի է՝ մեքենա եմ գնել, սակայն նորից սկսել եմ կարմիր գծերի պատճառով օգտվել հասարակական տրանսպորտից։ 160 հազար դրամ չեմ ուզում վճարել, նախ որ կենտրոն շատ չեմ գնում, հետո էլ էդքան շատ գումար չեմ ուզում տալ»,-նշել է նա։




















