ՌԴ-ԻՑ ԹՈՒՐՔԻԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԳՐԵԹԵ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
- Lida Nalbandyan
- Jan 17, 2024
- 1 min read

Պատժամիջոցների մտավախության պատճառով թուրքական բանկերը հրաժարվում են համագործակցել ռուսական ընկերությունների հետ։ Այս մասին հայտնում է Коммерсантъ հրատարակությունը՝ հղում անելով ֆինանսական շուկայի աղբյուրներին և արտաքին առևտրի մասնակիցներին։
Թղթակցային հարաբերությունները և վճարումների ընթացքը կասեցվում են առանց պայմանագրի պաշտոնական փակման: Բացառություն են կազմում Ռուսաստանում օտարերկրյա բանկերի որոշ դուստր ձեռնարկություններ:
Ըստ պարբերականի, դժվարությունները վաղուց կային, սակայն 2023 թվականի վերջին իրավիճակը զգալիորեն վատթարացավ և տարածվեց Թուրքիայի գրեթե բոլոր բանկերի վրա։
Հունվարի 1-ից Ռուսաստանից Թուրքիա դրամական փոխանցումները գրեթե դադարեցվել են, արտահանողները դադարեցրել են վճարումները լիրայով և ռուբլով, իսկ որոշ բանկեր նույնիսկ ետ են ուղարկել արդեն ընդունված գործարքները՝ բացատրելով, որ գործարքները վերաբերում են «արգելված ապրանքներին»։ Թուրքիայի բանկային ոլորտի աղբյուրը հայտնել է, որ խնդիրները կապված են ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) միջոցառումների:




















