Բախվել են «Toyota»-ն ու Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «Գազել»-ը․ 7 հոգի հիվանդանոցում է
- Armen Sukiasyan

- Oct 10
- 1 min read

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Toyota մակնիշի մեքենան և մարդատար «Գազել»-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տվյալներով՝ «Գազելը» սպասարկում էր Սպիտակ-Վանաձոր երթուղին։




















