top of page

Իմ դիրքորոշումը եղել է և շարունակելու է մնալ նույնը. Արշակ Սրբազան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 hour ago
  • 2 min read
Երբ այդ տեղեկությունը կհաստատեն այդ դիմումը ստորագրող անձինք, որոնց անունները շրջանառվում են, այդ ժամանակ ես իմ ասելիքը կասեմ։ Այդ մասին այսօր Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով եպիսկոպոսների ստորագրությամբ նամակին, որում պահանջում են Սրբազան Հորը հեռացնել Մայր Աթոռից։
Երբ այդ տեղեկությունը կհաստատեն այդ դիմումը ստորագրող անձինք, որոնց անունները շրջանառվում են, այդ ժամանակ ես իմ ասելիքը կասեմ։ Այդ մասին այսօր Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով եպիսկոպոսների ստորագրությամբ նամակին, որում պահանջում են Սրբազան Հորը հեռացնել Մայր Աթոռից։

Սրբազան հայրը նշել է՝ իր համար անհայտ է, թե ինչպես են եպիսկոպոսները տեղեկացել, որ հաստատվել է իրեն վերագրվող տեսանյութերի իսկությունը։

«Բնական հարց է առաջանում՝ եթե ես ուղղակիորեն ներգրավված եմ այս պրոցեսի մեջ, և ինձ հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ինչպե՞ս կարող է երրորդ, չորրորդ անձանց ձեռքին հայտնվել այդպիսի փորձաքննության եզրակացություն»,- նշել է Սրբազան Հայրը։

Հարցին, թե ինչպես կվերաբերվի, եթե Վեհափառ Հայրապետը որոշում կայացնի սառեցնել իր լիազորությունները՝ Արշակ Սրբազանն արձագանքել է՝ «եթե»-ներով չի առաջնորդվում։

«Ցանկացած որոշում պետք է ունենա իրավական կամ տրամաբանական հիմնավորում։ Ես այդպիսի հիմնավորումներ չեմ տեսնում»,- ասել է նա։

Սրբազանի դիտարկմամբ՝ այս ամենը եկեղեցու ու եկեղեցականների դեմ իրականացվող արշավի ցայտուն դրսևորում է։

«Ես, անկեղծ ասած, չեմ ցանկանում իմ դերակատարությունը գերագնահատել, բայց, կարծում եմ, իմ դերակատարությունը գերագնահատում են։ Ես ընդամենը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շարքային եպիսկոպոսներից մեկն եմ, որն ունի իր կեցվածքը, իր դիրքորոշումները, որը, հավանաբար, շատերին դուր չի գալիս: Ես սա շատ բնական եմ համարում, որովհետև ինձ էլ շատերի դիրքորոշումը դուր չի գալիս, բայց, ի տարբերություն ինձ, մարդիկ, որոնք ունեն լծակներ, ռեսուրսներ, հետևողականորեն որոշել են իրենց դուր չեկած դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։ Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կստացվի։ Ես միայն կարող եմ ասել, որ իմ դիրքորոշումը եղել է և շարունակելու է մնալ նույնը»,- ամփոփել է խոսքը Արշակ Սրբազանը։

Հիշեցնենք, որ այսօր իշխանական ԶԼՄ-ներում ու տելեգրամյան ալիքներում հրապարակվեց մի նկար, որում երևում էր, որ մի շարք եպիսկոպոսներ ստորագրահավաք են սկսել «Արշակ Սրբազանին և նրա մեղքը կիսողներից» եկեղեցին ազատելու համար։

Պատճառն էլ, ըստ նույն աղբյուրների, այն էր, թե իբր փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին: Վերջինս էլ առոչինչ է համարել այդ արդյունքները:


1/3152
bottom of page