top of page

«Եկեղեցին իր ծառայողների կողմից սիրված ու պաշտպանված լինելու կարիք ունի»․ Նաիրի Հոխիկյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 5 hours ago
  • 1 min read
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Հայաստանն իր զավակների կողմից սիրվելու կարիք ունի, մինչդեռ մեր ժողովրդի մեծ մասը մեր հայրենիքին վերաբերվում է հյուրանոցի պես։
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Հայաստանն իր զավակների կողմից սիրվելու կարիք ունի, մինչդեռ մեր ժողովրդի մեծ մասը մեր հայրենիքին վերաբերվում է հյուրանոցի պես։

Այստեղ այս պահին հարմար է, հացը կա, գործը կա՝ կապրի այստեղ, ձեռքի հետ դուրն եկածը կգողանա։ Հոգ չի տանի, չի պայքարի, որովհետև դա ընդամենը ապրելու տեղ է, որի անվտանգության, գեղեցկության, մաքրության ու մյուս պայմանների մասին թող տերերը մտածեն, իր ի՞նչ հոգսն է։ Թե պայմանները վատացան, թե հրդեհ եղավ, թե ջուր լցվեց կամ մի ուրիշ խնդիր, հոգ չէ, կգնա կողքի հյուրանոցում կապրի։


Մինչդեռ մեր հայրենիքը հյուրանոց չէ և այնքան կարիք ունի իր զավակների կողմից սիրված ու փայփայված, խնամված ու պաշտպանված լինելու։


Նույնկերպ մեր եկեղեցին էլ հայրենիքի մի մասն է, որը ոչ միայն ժողովրդի, այլև իր ծառայողների, իր հոգևորականների կողմից սիրված ու պաշտպանված լինելու կարիք ունի։ Ցավոք, օրեցօր շատանում են այն հոգևորականները, որոնց համար հայրենիքը հյուրանոց է, իսկ եկեղեցին՝ աշխատատեղ։


Դառն է, շատ դառը»։


1/3151
bottom of page