top of page

«Իսրայելը տանկեր ու զրահատեխնիկա է ուղարկել սիրիական Բեյթ Ջին բնակավայր»․ Syria TV

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 hour ago
  • 1 min read
Իսրայելի բանակը տանկեր և զրահատեխնիկա է ուղարկել Դամասկոսի շրջան, հաղորդում է Syria TV-ն։
Իսրայելի բանակը տանկեր և զրահատեխնիկա է ուղարկել Դամասկոսի շրջան, հաղորդում է Syria TV-ն։

«Երկու տանկ և չորս ռազմական զրահամեքենա մտել են Բեյթ-Ջին բնակավայրի շրջակա տարածքներ։ Միաժամանակ երկնքում գտնվում են Իսրայելի ուղղաթիռները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական օդուժը հարվածել են Բեյթ Ջինին, որի հետևանքով զոհվել է առնվազն 13 խաղաղ բնակիչ, վիրավորվել ևս 25-ը։ Զոհերի և վիրավորների թվում կան կանայք և երեխաներ։

Հաղորդվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի և ռազմական շարասյունը շրջապատած տեղի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպից հետո։


1/3154
bottom of page