top of page

ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

  • Nov 24, 2025
  • 2 min read
ԽՈՅԵՐ
ԽՈՅԵՐ

Մոլորակները Խոյերին խորհուրդ են տալիս զգուշանալ նոր մարդկանցից, մանավանդ նրանցից, ովքեր համառորեն փնտրում են ձեր ուշադրությունը։

ՑԼԵՐ

Այսօր լավ օր է համատեղ ծրագրեր քննարկելու համար, միգուցե ժամանակն է, որ դուք անցնեք ձեր հարաբերություններում նոր մակարդակի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այս օրը մեծ կասկածներ կբերի ձեր հարաբերություններին, ամենայն հավանականությամբ, դուք չեք կարողանա օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը եւ ընկերական խորհուրդների կարիք կունենաք, սակայն չպետք է ամբողջությամբ ապավինեք ուրիշների խոսքերին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետիններին կարող են շատ հարցեր տալ, որոնց պատասխանը կամ չգիտեք, կամ չեք ուզում պատասխանել։ Խորհուրդ են տալիս լինել ազնիվ եւ անկեղծ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծները պետք է փորձեն այս օրը միայնակ անցկացնել։ Սիրելիի հետ հանդիպումը ուրախություն չի պատճառի, մոլորակները կանխագուշակում են մեծ վեճ եւ բախում:

ԿՈՒՅՍԵՐ

Հիանալի օր կունենաք բոլոր առումներով: Դուք լի եք էներգիայով եւ պատրաստ եք կատարել մեծ սխրանքներ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Սյս օրը խորհրդանշական է: Դժվար չէ կռահել, որ սիրո մեջ հաջողություն կունենաք։ Եթե ​​ամուրի եք, ապա այսօր հիանալի հնարավորություն է վերջապես հանդիպել ձեր սիրուն, դա կարող է լինել կա՛մ մարդ, ում ճանաչում եք վաղուց, կա՛մ լրիվ պատահական ճակատագրական հանդիպում։

ԿԱՐԻՃՆԵՐ

Հիանալի ժամանակ է Կարիճների համար հոգալու իրենց հոգեկան առողջության եւ հոգեկան հանգստության մասին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աղեղնավոր, ազատություն տվեք ձեր զգացմունքներին, եղեք անկեղծ, եւ միայն այդ ժամանակ ճակատագիրը կպատասխանի ձեզ: Այսօր ձեր սիրուն հանդիպելու հավանականությունը մեծ է, եւ դա կարող է լինել սեր առաջին հայացքից, ինչպես ֆիլմերում։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Մոլորակներն այսօր տրամադրություն են ստեղծում զվարճության եւ անլրջության համար: Այծեղջյուրները պետք է զգույշ լինեն նոր ծանոթությունների ու ռոմանտիկ արկածների նկատմամբ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսները ուշադրության կենտրոնում են, հակառակ սեռի ներկայացուցիչները չեն կարողանում ձեզանից աչք կտրել, բայց մի՛ մեծամտացեք, ամեն ինչ կարող է շրջվել ձեր դեմ:

ՁԿՆԵՐ

Ձկներին աշխատանքային օր է սպասվում, սակայն պետք չէ մոռանալ այնպիսի հրաշալի զգացողության մասին, ինչպիսին սերն է։ Միայնակ մարդիկ այսօր հնարավոր է՝ գտնեն իրենց զուգընկերոջը, իսկ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ կհամոզվեն իրենց զուգընկերոջ զգացմունքների անկեղծության մեջ։


1/3411
bottom of page