top of page

Լամին Յամալը վերադառնում է. «Բարսելոնան» ներկայացրել է հայտացուցակը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Sep 28
  • 1 min read
ree

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը բժշկական թույլտվություն է ստացել և կարող է մասնակցել այսօր նախատեսված Լա Լիգայի խաղին՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ։ Այս մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։ 

Այս շաբաթ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ստացել է և՛ վատ, և՛ լավ լուրեր։ Ժոան Գարսիան և Ռաֆինյան վնասվածքների պատճառով միացել են Ֆերմին Լոպեսին, Ալեխանդրո Բալդեին, Գավիին և Մարկ-Անդրե Տեր Շտեգենին։ Սակայն թիմի առանցքային խաղացողներից մեկը՝ Լամին Յամալը, լիովին առողջ է հայտարարվել։

Ֆուտբոլիստը ներառվել է «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղի հայտացուցակում։ Հայտացուցակն է՝ Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Էդեր Ալեր, Ռոնալդ Արաուխո, Պաու Կուբարսի, Անդրեաս Քրիստենսեն, Ժերար Մարտին, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Ջոֆրե, Պեդրի, Մարկ Կասադո, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Պաբլո Գավիրա (Բեռնալ), Դրո, Ֆերան Տորես, Ռոբերտ Լևանդովսկի, Լամին Յամալ։

Թիմը ստիպված էր խաղալ առանց Լա Մասիայի տաղանդ Լամին Յամալի դեռ երրորդ տուրից, երբ «Բարսելոնան» արտագնա խաղում 1:1 հաշվով ոչ-ոքի էր խաղացել «Ռայո Վալյեկանոյի» հետ։ Այդուհանդերձ, առանց նրա «Բարսելոնան» Լա Լիգայում գրանցել է երեք հաղթանակ և մեկ հաղթանակ Չեմպիոնների լիգայում։

 
 
1/3186
bottom of page