top of page

Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել

  • May 10, 2025
  • 1 min read

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 36-րդ տուրի «Տորինոյի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը։ Այս մասին ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է sempreinter.com-ը։

Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է մկանային հոգնածություն, ինչի պատճառով նա, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «ներաձուրիի» առաջիկա հանդիպումը։

«Տորինո» - «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 11-ին, Երևանի ժամանակով՝ 20։00-ին։


 
 
1/3468
bottom of page