top of page

Միքայել Սրբազանը պարտավոր է փոխել իր դիրքորոշումը. Հովիկ Աղազարյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jul 2
  • 1 min read
ree

Միքայել Սրբազանը, ներողություն, բայց պարտավոր է իր դիրքորոշումը փոխել. լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու և Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, որից Սրբազանը հրաժարվել է։

«Ես վախենում եմ նոր խոսքեր ասել, որ չվնասեմ գործընթացին, որովհետև ես՝ անհավատս, խոր հարգանք եմ ունեցել այդ մարդու հանդեպ։ Իրեն չեմ ճանաչել, բայց շատ ծանրակշիռ մարդ է և հարգանք է վայելում։ Ամեն մեկս մեր գլխի տերը չենք, նույնը նաև Միքայել Սրբազանը և, ներողություն, բայց պարտավոր է իր դիրքորոշումը փոխել, իհարկե, խնդրանքով դիմելով»,-ասաց նա։

Աղազարյանը համակարծիք չէ այն պնդման հետ, որ նման առաջարկով իշխանության ջրաղացին ջուր են լցնում՝ հաստատելով, որ հոգևորականները քաղաքականությամբ են զբաղվում։

«Հոգևորականը քաղաքացի է, պետությունը կանգնած է մարտահրավերների առաջ, որի լուծումը անհանգստություն է առաջացնում։ Հիմա եթե բոլորի կողմից հարգված և ընդունված հոգևորականը գա, 6-7 ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը, և բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին և գնան 26թ.-ի ընտրություններին, այստեղ դա նշանակում է,  որ հոգևորականությունը զբաղվում է քաղաքականությա՞մբ՝ ո՛չ, հոգևորականներն ընդամենը օգնում են այս ճգնաժամից դուրս գալ»,-ասաց նա։


 
 
1/3195
bottom of page