top of page

30-ամյա Նադեժդան սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել երևանյան հյուրանոցներից մեկում․ նրան բերման են ենթարկել

  • Sep 4, 2025
  • 1 min read

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի մտել է Արամի 86 հասցեում գործող «Դայմոնդ» հյուրանոց և վնասում է գույքը։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է 30-ամյա Նադեժդա Կ․-ն, ով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։



«Դայմոնդ» հյուրանոցի գլխավոր վարչարարը ոստիկաններին հայտնել է, որ  հյուրանոց մտած կինը, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով ներկաների նկատմամբ, տևական ժամանակ բղավել և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել հյուրանոցի աշխատակիցների հասցեին, վնասել գույքը, իրեր նետել աշխատակիցների վրա՝ խաթարելով հյուրանոցի բնականոն աշխատանքը։

 
 
1/3520
bottom of page