top of page

Ձեր ԱՆԻՖ-ը, քովիդը, ամանորյա զարդարանքները, ձեր հետ կապված ամեն ինչից կոռուպցիայի կասկած է տալիս. Զարոկյանը՝ Ավինյանին

  • 2 hours ago
  • 1 min read

Ձեր ԱՆԻՖ-ը, քովիդը, ամանորյա զարդարանքները, ձեր հետ կապված ամեն ինչից կոռուպցիայի կասկած է տալիս: Այս մասին ասել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

«Կառավարությունը 172 միլիոն դրամ է հատկացրել քաղաքապետարանին՝ Հրազանի կիրճում հանգստի գոտի ստեղծելու համար։ Դուք ասում եք մրցույթով եք անում, բայց անցած տարի էլի նմանատիպ ծրագիր կար, որտեղ Կառավարությունը 6,5 միլիարդ դրամ հատկացրեց, որպեսզի Ալբերտ Ազարյանի անվան մարզադահլիճ ստեղծվի և դուք պայմանագիր տվեցիք 1 նորաստեղծ ընկերության, որի հիմնադիրները նվիրատվություն էին արել ՔՊ-ին։ Սա կոռուպցիայի հարցեր է առաջացնում, որովհետև դուք էլի եք այսպիսի բաներ արել, ասում եք մրցույթով ենք անում, բայց ներքին կարգով մրցույթ եք անում։ Օրինակ՝ Ալբերտ Ազարյանի մարզադահլիճը կարող էին 5-6 միլիոն դոլարով սարքեին, ոչ թե 18,5 միլիոն դոլարով, սա ևս կոռուպցիայի կասկածներ է առաջացնում»,- նշել է նա:

Տիգրան Ավինյանը նշեց, որ բարձրաձայնած բոլոր թվերը, բարեբախտաբար, իրականությանը չեն համապատասխանում:

«Իրականությանը չի համապատասխանում այն հանգամանքը, որ մենք ենք որոշել հրատապ ընթացակարգով իրականացնել այս շինարարությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, ինչի է Ալբերտ Ազարյանի մարզադահլիճի շինարարությունն իրականացվում հրատապ ընթացակարգով, մենք 2027 թվականին ընդունելու ենք աթլետիկայի աշխարհի առաջնությունը և այս որոշումները կայացվել են Կառավարության կողմից, ընդհանուր կառուցման բյուջեն՝ եթե չեմ սխալվում, 4 միլիարդ դրամի կարգի է, իսկ ինչ վերաբերում է հրատապության կարգին, մենք այս ծավալի շինարարություն նորմատիվներով պետք է իրականացնեինք 5-6 տարում, իսկ մենք սա իրականացնում ենք մոտավորապես 1,5 տարում»:

 
 
1/3492
bottom of page