Հենրիխ Մխիթարյանը ողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը․ Յուրի Ջորկաեֆ
- Armen Sukiasyan
- 2 days ago
- 1 min read

ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Յուրի Ջորկաեֆը Corriere della Sera-ին տված հարցազրույցում խոսել է հայ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին։
Ջորկաեֆը ջերմությամբ է անդրադարձել Հենրիխ Մխիթարյանին՝ հիշելով հետաքրքիր դրվագ․
«Ես նրա հետ լուսանկար ունեմ, երբ նա դեռ երեխա էր: Շատ ուրախ եմ Հենրիխ Մխիթարյանի և նրա ընտանիքի համար: Նրանք իսկապես արժեքներով մարդիկ են: Հենրիխը ողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը»,- նշել է Ջորկաեֆը։