Մասկը համաձայն է՝ ԱՄՆ նախագահ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի, իսկ Վենսը փոխարինի նրան
- Jun 6, 2025
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի, իսկ Ջեյ Դեյ Վենսը պետք է փոխարինի նրան. X-ի հրապարակմանը համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։
«Նախագահն ընդդեմ Իլոնի։ Ո՞վ կհաղթի։ Ես խաղադրույք եմ կատարում Իլոնի վրա», - ասվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ Մասկի և Թրամփի միջև հանրային կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ միլիարդատերը հրաժարական է տվել կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից: Բացի այդ, հունիսի 1-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հետ է կանչում Իլոն Մասկի գործընկերոջ և նրա SpaceX նախագծերի հովանավոր Ջարեդ Այզեքմանի թեկնածությունը ՆԱՍԱ-ի ղեկավարի պաշտոնի համար:
Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության։
Կողմերի միջև հակամարտությունն այնքան էր թեժացել, որ միմյանց վիրավորող և լուրջ մեղադրանքներ պարունակող գրառումներ են արել: Իլոն Մասկը ԱՄՆ նախագահին մեղադրել է մանկապղծության մեջ և նշել, որ ԱՄՆ նախագահը ներգրավված է Էպշտեյնի գործերի մեջ։




















