top of page

Թուրքիայի նախագահին հրավիրելու եմ Հայաստան. Փաշինյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 1 min read

Մենք մի ճանապարհի վրա ենք ոտք դրել, որը ենթադրում է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է, Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև հավելել է, որ պետք է դասեր քաղել նախկին փորձից. «Մենք այս այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք: Սակայն, ասեմ՝ երկու տարի առաջ նման այցը չափազանցված սպասելիք կարող էր լինել:

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին շնորհակալություն հայտնել այս հրավերի համար  և նրան հրավիրել՝ մասնակցելու ՀՀ՝ հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի ունեցող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»։

1/2789
bottom of page