top of page

Ծառուկյանը խեղդող հնարքով պարտության է մատնել UFC-ի նախկին չեմպիոնին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Sep 20
  • 1 min read
ree

UFC-ի թեթև քաշային կարգում դասակարգման երկրորդ համարը՝ Արման Ծառուկյանը, Մոսկվայում կայացած բրազիլական ջիու-ջիթսուի մրցաշարում հաղթել է UFC-ի նախկին չեմպիոն Բենսոն Հենդերսոնին, գրում է Armsport-ը։

Ծառուկյանը 41-ամյա մրցակցի նկատմամբ հաղթանակի է հասել մենամարտի ավարտից մեկ րոպե առաջ կատարած խեղդող հնարքով։

«Շնորհակալություն՝ այստեղ գալու համար։ Շատ հաճելի է ամեն անգամ ավելի ու ավելի շատ երկրպագուներ ունենալը։ Դուք ինձ համար մեծ մոտիվացիա եք, շնորհակալություն։ Ես նաև ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել կազմակերպությանը՝ ինձ այդքան լավ ընդունելու համար։ Ես կցանկանայի ավելի հաճախ մրցել այստեղ»,- հաղթական մարտից հետո ասել է Արմանը։

 
 
1/3186
bottom of page