Փաշինյանը մշակում է Կաթողիկոսի դեմ գործողություններ իրականացնել Էջմիածնի ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո. Գրիգորյան
- Armen Sukiasyan
- 4 hours ago
- 1 min read

Փաշինյանը մշակում է Կաթողիկոսի դեմ գործողություններ իրականացնել, մտածում է դա անել Էջմիածնի ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում թեմային անդրադարձավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա դեռևս փորձում է հասկանալ՝ հարձակումը օգո՞ւտ կբերի ընտրություններին, թե՞ վնաս։
«Խոնարհաբար Վեհափառ Տիրոջն ասում եմ, որ գործողությունների այնպիսի տրամաբանություն է մշակվում, որ, իսկապես, կարող է վտանգել Մայր Աթոռը։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կանգնելու․ իր գործողությունները մի քիչ առաջ, մի քիչ հետո՝ պլանավորել է և իրականացնելու է։
Վարդան Ղուկասյանը մի քիչ առաջ ընկավ, Մայր Աթոռը՝ մի փոքր հետ։ Դա կապված է Էջմիածնի ընտրությունների հետ։ Կարծում եմ՝ ՀՀ բոլոր քաղաքական ուժերն արձանագրել են, որ հարձակումը տեղի է ունենալու, և համախմբված պետք է հակազդեցության օջախ ձևավորել»,-ասաց նա։
Գրիգորյանը պնդեց, որ սա անձի խնդիր չէ․ «Եթե Կաթողիկոսի դեմ խնդիր լիներ, խնդրում եմ բացատրեք՝ ինչո՞ւ են երեք թեմի առաջնորդները ձերբակալված։ Չէ, սա ամբողջ ինստիտուտի և վերնախավի գլխատում է»։