top of page

Դավիդ դե Խեան կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա

  • Aug 17, 2025
  • 1 min read

«Ֆիորենտինայի» իսպանացի փորձառու դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրա նախկին ակումբը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», հետաքրքրված է 34-ամյա ֆուտբոլիստի հետ կրկին պայմանագիր կնքելով։ «Կարմիր սատանաները» քննարկում են իսպանացուն «Օլդ Թրաֆորդ» վերադարձնելու տարբերակը։

Հիշեցնենք, որ Դավիդը միացել է իտալական ակումբին անցյալ տարվա օգոստոսին։ Դարպասապահը կնքել է երկարաժամկետ պայմանագիր մինչև 2028 թվականի հունիսի վերջը։

 
 
1/3751
bottom of page