top of page

«Զանգեզուրի միջանցքը» որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար․ Ալիև

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Aug 27
  • 1 min read
ree

Ադրբեջանի նախագահը «Al Arabiya»-ին տված հարցազրույցում ասել է, որ Սյունիքով անցնող ճանապարհի հարցով դիմել է Թրամփին` ադրբեջանցիների համար «անվտանգության միջազգային երաշխիքներ» ապահովելու նպատակով, ԱՄՆ վարչակազմը հարցին պատշաճ ուշադրությամբ է մոտեցել, և արդյունքում հայտնվել է TRIPP–ը («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»), որն իրականացվելու է մոտ ապագայում։

Ալիևն ընդգծել է` Բաքուն 5 տարի բանակցել է Երևանի հետ, բայց հայկական կողմը կառուցողական մոտեցում չի ցուցաբերել Ադրբեջանի օրինական խնդրանքներին, Ադրբեջանն էլ ժամանակ չի կորցրել և սկսել է երկաթգիծ կառուցել դեպի հայկական սահման, որպեսզի այդ ճանապարհը միացնի Նախիջևանին։ Նա կարծում է, որ 42 կմ երկարությամբ երթուղի կառուցելը շատ ժամանակ չի պահանջի, և վստահեցրել է, որ Հայաստանը տարանցիկ վճարներ կստանա փոխադրումներից: Ալիևն այդ երթուղին անվանել է Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի տարածքով կապելու միակ միջոց ՝ նշելով, որ այդպիսով «Զանգեզուրի միջանցքը» կամ TRIPP-ն այլընտրանք կդառնա: «Եթե մենք կառուցեինք դա, մեկ տարում կվերջացնեինք, քանի որ մենք ավելի շատ փորձ ունենք երկաթուղիներ կառուցելու հարցում: Հայաստանին, հնարավոր է մի քանի տարի պահանջվի»։

«Իրանի նախագահի դիրքորոշումը բացարձակապես ողջամիտ է և հիմնված է այն փաստի վրա, որ «Զանգեզուրի միջանցքը» որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար»,-հավելել է նա։


 
 
bottom of page