top of page

Կլինի՞ ժամանակից շուտ չընկնենք անիրատեսական ինչ-որ խոսակցությունների մեջ. Ավանեսյանը՝ իրեն փոխվարչապետ նշանակելու մասին

  • 46 minutes ago
  • 1 min read



«Նախ վարչապետի թիկունքում մեր ամբողջ թիմն է, ոչ միայն երկրորդ, երրորդ համարը, այլ մինչև 200-երորդ համարը։ Այո, մենք կուռ թիմ ենք և ես զարմանում եմ, թե ինչն է հարցի բովանդակությունը և իմաստը»,-Գյումրիում քարոզարշավի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով լուրերը, ըստ որոնց, ինքն աչք ունի փոխվարչապետի աթոռի վրա և այդ պատճառով ՔՊ պատգամավորների թեկնածուների ցուցակի 3-րդ համարն է։

Նա վստահեցրեց, որ միշտ վարչապետի թիկունքում են լինելու միահամուռ են, նվիրված են նրան։

«Մեր առաջնորդի գլխավորությամբ հունիսի 7-ին էլ ցույց կտանք, որ ժողովուրդն էլ է մեր թիկունքում»,-ասաց Ավանեսյանը և, նշելով թե լրագրողները երևի ականատես եղան, թե ինչ «ջերմ» ընդունելության են արժանացել գյումրիում, շարունակեց.

«Կլինի այս նախընտրական շրջանում, երբ մենք նվիրված աշխատում ենք, մեր գործն իրականացնում՝ ժամանակից շուտ չընկնենք անիրատեսական ինչ-որ խոսակցությունների մեջ։ Ներկայումս պաշտոնների մասին խոսելը դեռ շատ վաղ է, ես շատ ուրախ, երջանիկ եմ իմ զբաղեցրած պաշտոնով»։

 
 
1/3575
bottom of page