top of page

Ֆուտզալի ՉԼ․ «Երևան»-ն ավարտեց պայքարը նախնական փուլում

  • Aug 31, 2025
  • 1 min read

Հայաստանի ֆուտզալի գործող չեմպիոն «Երևանը» ավարտեց իր մրցելույթները Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում կայացած Չեմպիոնների լիգայի նախնական փուլում։

Առաջին խաղում «Երևանը» պարտվեց «Մուրատային» 1:3 հաշվով։ Երկրորդ տուրում 3:2 հաշվով հաղթանակ գրանցվեց «Էնկամպի» նկատմամբ, իսկ վերջին տուրում զիջեց «Ֆորցային» 5:0 հաշվով։

Արդյունքում հայկական թիմը A խմբում երեք միավոր վաստակեց ու զբաղեցրեց երրորդ հորիզոնականը` դուրս չգալով հաջորդ փուլ։

 
 
1/3751
bottom of page