«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու
- Armen Sukiasyan

- 7 hours ago
- 1 min read

Տոնոյանը տեղեկացրել է նաեւ, որ խորհրդակցելով իր փաստաբանական խմբի հետ եւ համարելով, որ մերժումն անհիմն է, կրկին դիմել է ու սպասում է պատասխանի։ Մեր տեղեկություններով, Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու ծանոթանալ զեկույցի հետ, քանի որ, ինչպես նշեցինք, դրան կարող են ծանոթանալ մարդիկ, որոնք գաղտնիության «դոստուպ» ունեն, ընդ որում՝ պատգամավորներից ոմանք, օրինակ՝ Սեյրան Օհանյանը նույնպես, իր նկատմամբ հարուցված քրեական վարույթների պատճառով, չունի այդ «դոստուպը» եւ թեպետ ցանկություն ունի այդ զեկույցին ծանոթանալու, բայց իրավունք չունի։
Փոխարենը, մեզ ասացին, որ Տոնոյանն իրավունք ունի եւ կարող է ստանալ իր մասնակցությամբ նիստի արձանագրությունները։




















