top of page

Լիգա 1․ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

  • May 1, 2025
  • 1 min read

Ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միությունը (UNFP) իր կայքում հրապարակել է տեղի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուների ցանկը։

Մրցանակին հավակնում է 5 ֆուտբոլիստ։

Ուսման Դեմբելեն, Դեսիրե Դուեն, Աշրաֆ Հակիմին և Վիտինյան ներկայացնում են ՊՍԺ-ն, որը ժամանակից շուտ ապահովել է առաջին տեղը։

Եվս մեկ թեկնածու էլ «Լիոնից» է՝ Ռայան Չերկին։ Այս անվանակարգում մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին:

Այս մրցանակին ամենաշատն արժանացել են Կիլիան Մբապեն (5 անգամ, որից 4-ը՝ անընդմեջ) և Զլատան Իբրահիմովիչը (3):

 
 
1/3751
bottom of page