top of page

Հակազդեցության բացակայությունը հանգեցնում է նրան, որ Վեհափառը կհեռանա մինչև 2025 թվականի ավարտը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 3 min read
Օրերս գրել էի, որ թյուր է այն կարծիքը, որ Փաշինյանը Վեհափառին մեկուսացնելու, այնուհետև հեռացնելու գործընթացում հաջողություններ չունի, նման մոտեցումը ինքնախաբեություն է, եթե նույնիսկ հիմքում անկեղծ մտահոգությունն է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ գրոհների առնչությամբ։ Իրականությունը պետք է ընդունել ոչ թե ըստ ցանկության, այլ այնպես, ինչպես այն կա ու ընդունելուն զուգահեռ՝ անել անհրաժեշտ քայլեր։ Որպես օրինակ մատնանշել էի այն հանգամանքը, որ Փաշինյանն իր գրոհի եզրափակիչ փուլը սկսեց ընդամենը մի կարգալույծ եղած քահանայով, այնուհետև նրան միացան նաև բարձրաստիճան հոգևորականներ։
Օրերս գրել էի, որ թյուր է այն կարծիքը, որ Փաշինյանը Վեհափառին մեկուսացնելու, այնուհետև հեռացնելու գործընթացում հաջողություններ չունի, նման մոտեցումը ինքնախաբեություն է, եթե նույնիսկ հիմքում անկեղծ մտահոգությունն է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ գրոհների առնչությամբ։ Իրականությունը պետք է ընդունել ոչ թե ըստ ցանկության, այլ այնպես, ինչպես այն կա ու ընդունելուն զուգահեռ՝ անել անհրաժեշտ քայլեր։ Որպես օրինակ մատնանշել էի այն հանգամանքը, որ Փաշինյանն իր գրոհի եզրափակիչ փուլը սկսեց ընդամենը մի կարգալույծ եղած քահանայով, այնուհետև նրան միացան նաև բարձրաստիճան հոգևորականներ։

Ու եթե սկզբնապես եպիսկոպոսների թիվը 7-էր, այսօր այն հասավ հասավ 13-ի` ներառյալ Արարատյան թեմի առաջնորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Ընդ որում եթե օրեր առաջ արված հայտարարությամբ 7 եպիսկոպոսները միայն պահանջում էին կասեցնել Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հոգևոր ծառայությունն ու Մայր աթոռում զբաղեցրած բոլոր պաշտոնները, ապա այսօր այդ 13-ն արդեն պահանջում են Վեհափառի հեռացումը։ Ցավոք, այդ թիվն ավելանալու է, ու սա հոռետեսական տրամադրություն չէ, այլ պարզ հաշվարկ։ Անգործությունը թողնում է պայքարից հրաժարվելու տպավորություն, ու բնականաբար շատ քչերը կցանկանան անսասան մնալ մի համոզմունքի, որի պարտությանը վստահ են։ Ըստ այդմ՝ վաղը այս 13-ը դառնալու է 20, մյուս օրը՝ 50 ու այդպես մինչև Վեհափառի ամբողջական մեկուսացում ու Փաշինյանի պյուռոսյան հաղթանակ։

Միաժամանակ նշել էի, որ եթե Վեհափառը տուրք տա այդ պահանջին ու կասեցնի Արշակ Սրբազանի հոգևոր ծառայությունը, ապա ևս մեկ քայլով կմոտեցնի իր գահակալության ավարտը։ Իհարկե, Վեհափառը չտրվեց վերոնշյալ պահանջին, սակայն միայն այդքանը բավարար չէ Փաշինյանի կողմից հարձակումը կասեցնելու համար։ Վեհափառը դեռևս ունի թե՛ հասարակության, թե՛ քաղաքական ուժերի մեծամասնության աջակցությունը, սակայն ո՛չ առաջինները, ո՛չ էլ երկրորդները վճռական քայլ չեն անի, մինչև Ամենայն Հայոց Կաթողիկոսը «տեղից չշարժվի»։ 

Ավելի վաղ նշել էի մի շարք քայլեր, որոնք անհրաժեշտ են այս իրավիճակը հաղթահարելու համար։ Վեհափառը պետք է իր մոտ հրավիրի բոլոր ընդդիմադիր ուժերին ու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գրոհը կասեցնելու հարցում առաջնորդի ձևավորվող շարժումը։ Այո, հենց ինքը պետք է շարժումն առաջնորդի, այլ ոչ թե մնա ստվերում ու այլոք հանդես գան ի պաշտպանություն իրեն։ Նման բան չի լինում, նման դեպքերում կարող է առնվազն լինել մեկ կամ երկու բողոքի ակցիա ու ոչ ավելին։ Բայց շարժումը կհանգեցնի հասարակական կոնսոդիլացիայի ու ուժեղ ճնշման, իսկ Նիկոլ Փաշինյանն ամենից շատ վախենում է հենց հանրային ճնշումից։

Միաժամանակ Վեհափառը պետք է շփվի ժողովրդի հետ, եթե անհրաժեշտ է, պետք է գնա քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, օրհնի բոլորին, ձեռքը դնի ամեն պատահողի գլխին, յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ ունի հոգևոր առաջնորդ, որն իրենց հետ է ու որին ցանկանում են հեռացնել։ Սակայն ցավալիորեն չենք տեսնում ո՛չ առաջին գործողությունը, ո՛չ էլ երկրորդ։ Այդ անգործությունը հանգեցրել է նրան, որ նույնիսկ քաղաքական ուժերն այլևս հանդես չեն գալիս հայտարարություններով՝ ի պաշտպանություն Վեհափառի, այլ բավարարվում են միայն առանձին ներկայացուցիչների խոսքով, այն էլ երբ պատասխանում են լրագրողների հարցերին։ Ստացվում է, որ եթե լրագրողներն այդ մասին ոչ մի հարց չտան, չի լինի նաև արձագանք։ Իհարկե, Վեհափառի հեռացումից հետո գրեթե բոլորը հանդես կգան հայտարարություններով, սակայն «ճաշից հետո մանանեխը ոչ ոքի պետք չէ»։

Հետևին թվով կարող ենք արձանագրել, որ Վեհափառի պարտության վերջնական փուլը մեկնարկեց այն պահին, երբ նա անհրաժեշտ չափով չպաշտպանեց Բագրատ Սրբազանին, այնուհետև թեպետ մի փոքր ավելի, բայց այնուամենայնիվ անհրաժեշտ չափով պաշտպանություն չունեցավ նաև Միքայել Սրբազանը։ Նրանց հաջորդեց նաև Մկրտիչ Սրբազանը, ու սա բավանաչափ ապացույց էր նրան, որ հաջորդը լինելու հենց Վեհափառը ու հույսը դնել նրա վրա, որ գուցե Փաշինյանն այդքանով բավարարվի, ոչ միայն ազնիվ չէր վերոնշյալ Սրբազանների հանդեպ, այլև՝ սխալ հաշվարկ։ Բայց եղածը եղած է, ու սխալներն անցյալում փնտրելու փոխարեն պետք է գործել հիմա։

Իսկ գործողություն չկա, հետևաբար սխալված չեմ լինի եթե պնդեմ, որ քայլերի նման զարգացման ու հակազդեցության բացակայության պայմաններում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն կհեռանա մինչև 2025 թվականի ավարտը։

Կարեն Կարապետյան


 
 
1/3152
bottom of page