Ծեծի ենթարկող անչափահասներից մեկն «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդին է
- Armen Sukiasyan

- 45m
- 1 min read

ՀՀ քննչական կոմիտեից «Արմենիա Սպուտնիկ»-ին հայտնել են, որ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Ըստ տեղեկությունների՝ ծեծի ենթարկող անչափահասներից մեկը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է եղել:




















