top of page

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Արագած-Սպիտակ, Արագած-Արթիկ ճանապարհահատվածներում, Աշոցքում, Ամասիայում բուք է

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Dec 13, 2024
  • 1 min read
ree

«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են՝ ժամը 20։00-ի դրությամբ Գորիսի, Գուգարքի, Դիլիջանի տարածաշրջաններում, Ստեփանավանի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում։

Սպիտակից դեպի Ծիլքար ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ հակառակ ուղղությամբ՝ անցանելի։

Արթիկի, Սիսիանի, Կապանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Արագած-Սպիտակ, Արագած-Արթիկ ճանապարհահատվածներում և Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


1/3203
bottom of page