Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալել են 23 հոգու
- Armen Sukiasyan
- 3 hours ago
- 1 min read

Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ, հայտնել են ՆԳՆ-ից:
Հիշեցնենք՝ այսօր իրավապահները գործողություններ են իրականացրել Գյումրու քաղաքապետարանում և ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու ևս 7 հոգու։
Քաղաքապետարանի մոտ բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել՝ իրենց դժգոհությունը արտահայտելով այս գործողություններին և աջակցություն հայտնելով Վարդան Ղուկասյանին։