Ի՞նչ է թաքցնում Ադրբեջանը, և ինչո՞ւ է օկուպացված Արցախը կանգնել Ադրբեջանի կոկորդին
- Octopus Media

- Jul 29, 2025
- 3 min read

Չնայած Ադրբեջանի պաշտոնական բոլորպնդումների, որ Արցախի օկուպացված տարածքներումբարեհաջող իրականացվում են այսպես կոչվածադրբեջանցիների վերաբնակեցման գործընթացներ, սակայն կան փաստեր, որոնք լրիվ հակառակն ենապացուցում։
Պաշտոնական Բաքուն հմուտ քարոզչականհնարքներով վերջին տարիներին թե ներքին և թեարտաքին լսարանին ներկայացնում է, որադրբեջանցիների վերադարձը ընթանում է բնականհունով՝ առանց խոչընդոտների և, որ մարդիկ մեծցնծությամբ են մասնակցում «Մեծ վերադարձի» ծրագրին։
Ստորև բերված փաստագրված օրինակներով փորձենք դիտարկել, թե որքանով իրական է Ադրբեջանի պետական քարոզչությունը։
Բնակչության արձագանքը. Չնայած պաշտոնական քարոզչությանը, շատ այսպես կոչված վերաբնակեցվողներ դժգոհ են՝ կապված անվտանգության բացակայության, ականապատման, սոցիալ-տնտեսական դժվարությունների հետ։ Տարածքում հաճախ չկան կայուն աշխատատեղեր, լիարժեք դպրոցներ կամ բժշկական սպասարկում։ Որոշ դեպքերում առկա են տեղեկություններ, որ վերաբնակեցումը իրականացվում է որոշակի ճնշման կամ պարտադրվածության ներքո։ Բերեմ մի քանի օրինակ՝
1. Պարտադրանք՝ սոցիալական աջակցությունից զրկվելու սպառնալիքով Ադրբեջանական անկախ աղբյուրների՝ մասնավորապես «Ազադլիգ ռադիոսու»-ի (Radio Azadlıq / RFE-RL ադրբեջանական ծառայություն) հաղորդումների համաձայն՝ որոշ պետական մարմիններ առաջարկել են վերաբնակեցում որպես նախապայման՝ սոցիալական աջակցություն ստանալու համար։ Օրինակ, որոշ ընտանիքների տեղեկացրել են, որ եթե չհամաձայնեն տեղափոխվել «ազատագրված տարածքներ», ապա կզրկվեն բնակարանային հերթագրման կամ նպաստների ծրագրերից։ Մասնավորապես հիշատակվում են դեպքեր Գյոյգյոլից, Մինգեչաուրից և Գյանջայից(Գանձակ)։
2. Վերաբնակեցումը որպես քաղաքական հավատարմության ցուցիչ։ Ադրբեջանում տարածված է, որ իշխանությունները վերաբնակեցման գործընթացը վերածել են քաղաքական նվիրվածության ցուցադրման միջոցի։ Այսինքն՝ իշխանամետ ընտանիքները կամ նրանցից ակնկալվող քաղաքական լռությունը դառնում է ծրագրին մասնակցելու պայման։ Որոշ մարդկանց խոսքերով՝ համայնքապետերը կամ վարչական ղեկավարները կապ հաստատել են հատուկ ընտրված քաղաքացիների հետ՝ նշելով. «Եթե դուք իրական հայրենասեր եք, պետք է տեղափոխվեք Շուշի կամ Ֆիզուլի»։ Սա ստեղծում է հոգեբանական ճնշում, երբ ընտանիքը վախենում է չվերաբնակեցվելու դեպքում որակվել որպես «ոչ հայրենասեր» կամ «իշխանության թշնամի»։
3. Ներքին վերադասավորման մեխանիզմ՝ առանց այլընտրանքի։ Հաճախ բնակարանային հերթագրված կամ անօթևան ընտանիքներին առաջարկում են բնակարաններ նոր բնակեցվող շրջաններում՝ առանց այլընտրանքի։ Այսինքն՝ ընտանիքը սպասել է, օրինակ, բնակարան Բաքվում կամ Գյանջայում(Գանձակ), բայց առաջարկ ստացել է՝ միայն Շուշիում։ Նման դեպք է արձանագրվել մի ընտանիքի հետ՝ հրապարակված «Թուրան» գործակալության կողմից․ երեք երեխա ունեցող մայրն ասել է. «Մենք սպասում էինք բնակարան Բաքվում՝ քանի որ աշխատում ենք այնտեղ։ Ասացին՝ կա միայն Շուշիում, համաձայնվեք, թե չէ հերթից դուրս կգաք»։
4. Համայնքներում շրջանառվում են խոսակցություններ՝ թե եթե ընտանիքները հրաժարվում են վերաբնակեցումից, ապա դառնում են «անկարևոր» պետական ծրագրերի համար, ինչպես օրինակ՝ նպաստի, սուբսիդիայի, բժշկական աջակցության։ Սա ոչ ֆորմալ մեխանիզմ է՝ իշխանության կողմից հոգեբանական ու սոցիալական ճնշման ստեղծման։
Օրինակներ և շրջանառվող տեղեկություններ
Օկուպացված Շուշիից՝ բնակարանային և կենսապայմանների պատճառով հեռացումներ
Ըստ «Մեյդան TV» անկախ լրատվամիջոցի՝ 2022–2023 թվականներին Շուշի վերաբնակեցված որոշ ընտանիքներ բողոքել են՝ շենքերի որակի, ջրամատակարարման, մշտական էլեկտրաէներգիայի անջատումների և բժշկական օգնության բացակայության մասին։
• Տեղեկություններ կան, որ Շուշի վերադարձած մոտ տասը ընտանիք 2023-ի վերջին կրկին հեռացել է՝ վերադառնալով Բաքու կամ Գյանջա՝ չկարողանալով դիմանալ կենսապայմանների վատ որակին։
• Որոշ բնակիչներ բացահայտ հայտարարել են. «Մեզասացին՝ տուն ենք տալիս Շուշիում, բայց դա ավելիշատ շինհրապարակ էր, քան տուն»։
Օկուպացված Հադրութի տարածքում՝ անվտանգության նկատառումներից ելնող վախեր
Հադրութի շրջանում հաճախ հայտնաբերվում են չպայթած ականներ, առկա են դիվերսիոն վախեր և այլն։
• Մարդիկ բողոքել են, որ հաճախ լսում են կրակոցներ լեռներից։
• Մի ընտանիք՝ Սաբիրաբադից վերաբնակեցված, վեցամիսն էլ չլրացած վերադարձել է իրենց նախնականբնակավայր՝ վախի և դպրոցների բացակայությանպատճառով։
Սոցիալական հիասթափություն՝ հույսերի անկում
Ադրբեջանական «Ինստագրամ» և «Ֆեյսբուք» խմբերում տեսանելի են գրառումներ, որտեղ օգտատերերը բողոքում են. «մեզ ուղարկեցին քարքարոտ լեռների մեջ, ոչ մի նորմալ գործ չկա, դպրոցները դեռ չեն աշխատում»։
• Որոշ մասնավոր անձինք հրապարակել են բողոքներ՝ վկայելով, որ իրենց վերաբնակեցումը ներկայացվել է որպես բարձր որակի նախաձեռնություն, բայց իրականում եղել է անավարտ շինարարության և չհիմնավորված սպասումների համադրություն։
Ամփոփելով նշենք, որ չնայած Ադրբեջանի կառավարությունը պաշտոնապես ներկայացնում է վերաբնակեցումը որպես կամավոր գործընթաց՝ իրականում գործարկվում է մի շարք մեղմ ճնշման մեխանիզմներ՝ սոցիալական կախվածություն, պետական ճնշում, հայրենասիրական պաթոսի շահարկում, այլընտրանքի բացառում։ Սրանք բոլորը պարտադրված վերաբնակեցման բնութագրիչներ են, որոնք լրջորեն խաթարում են գործընթացի ինքնաբուխ կամ կամավոր բնույթը։
Միջազգայանագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ՝ Գառնիկ Դավթյան




















