top of page

Նավաբեկություն Թայլանդում. ՌԴ 23 քաղաքացի է հոսպիտալացվել, կա զոհ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 hours ago
  • 1 min read

Փհուքեթում (Թայլանդ) զբոսանավի և ձկնորսական նավի բախում է տեղի ունեցել, Ռուսաստանի 23 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, ՏԱՍՍ-ին հայտնել է Թաիլանդի նահանգում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Եգոր Իվանովը։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ նավի վրա եղել է 33 Ռուսաստանի քաղաքացի, ինչպես նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և մի քանի այլ երկրների քաղաքացիներ։ Ռուսաստանի 23 քաղաքացի տարբեր ծանրության վնասվածքներով, հոսպիտալացվել է Փհուքեթի մի քանի բժշկական հաստատություններ, որտեղ նրանք բժշկական օգնություն են ստանում»,- ասել է նա։

2008 թվականին ծնված մեկ ռուս կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին Կոհ Կայ կղզու մոտ, երբ բախվել են Korawich Marine 888 արագընթաց նավը և Pichai Samut 1 ձկնորսական տրալերը։ Բախման պահին նավի վրա եղել են 52 զբոսաշրջիկ և անձնակազմի երեք անդամ։ Միջադեպի հետևանքով նավի քթին զգալի վնաս է հասցվել, ինչի հետևանքով նրա մեջ ջուր է լցվել ու այն շրջվել է, ուղևորների շրջանում խուճապ է սկսվել:

 
 
1/3243
bottom of page