top of page

Հնդկաստանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

  • Feb 17, 2025
  • 1 min read

Նյու Դելիում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է երկրի սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները շարունակվել են մի քանի վայրկյան՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում, շատերը լքել են իրենց տներն ու դուրս վազել փողոց:

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

 
 
1/3405
bottom of page